logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՄԻՆՍԿԻ ԵՎՈՐՊԱԿԱՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում են Եվրոպայի մարզական 2-րդ խաղերը: Եվրոպայի օլիմպիական 2 -րդ խաղերում 50 երկրի 4082 մարզիկներ մեդալների 200 հավաքածու են խաղարկելու 15 մարզաձևերի մրցումներում:
Խաղերի ծրագրով բադմինթոնի մրցաշարը Մինսկում ընթանում է հունիսի 24-30-ը: 
Կանանց մենախաղի մրցաշարի 32 ուժեղագույնների մրցապայքարին մասնակցելու պատվին անհատական բարձր վարկանիշի շնորհիվ արժանացել է նաև 23 –ամյա Լիլիթ Պողոսյանը:
Կանանց բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ Լիլիթ Պողոսյանը 2017թ. սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում Centre of excellence մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Եվրոպայի օլիմպիական 2 –րդ խաղերի ծրագրով բադմինթոնի կանանց մենախաղի մրցումներին մասնակցող 32 բադմինթոնիստուհիները վիճակահանությամբ բաժանվել են 8 խմբերի, յուրաքանչյուրում` 4-ական մարզուհի: Լիլիթն ընդգրկվել է A խմբում, ուր նրա մրցակիցներն են 18-ամյա Վլադա Գինգան (Մոլդովա), 29-ամյա Քսենյա Պոլիկարպովա (Իսրայել) և 25-ամյա դանիացի բազմափորձ Լայնե Կյարսֆելդը:
Նկատենք, որ հունիսի 25-ի դրությամբ համաշխարհային դասակարգման ` WBF-ի վարկանիշային աղյուսակում Կյարսֆելդը` 19-րդ, Պոլիկարխովան` 50, Պողոսյանը` 219-րդ, իսկ Գինգան էլ` 260-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ ահա եվրոպական դասակարգման BEC-ին ցուցակում հունիսի 24-ի դրությամբ պատկերն այսպիսին է` Պոլիկարպովան ընթանում է 12-րդ, Պողոսյանը` 80 -րդ, Կյարսֆելդը` 94-րդ, Գինգան՝ 116-րդ տեղում:
Ինչպես հայտնեց Լիլիթ Պողոսյանն իր մրցակիցներից ամենատիտղոսակիրը 25-ամյա դանիացի Լայնե Կյարսֆելդն է, ով ստուգատեսի ամենատիտղոսակիր մասնակիցներից մեկն է: Նա Բաքվում կայացած 2015 թ. Եվրոպական 1-ին խաղերի կանանց մենախաղի չեմպիոնուհի է, Եվրոպայի թիմային առաջնությունների և խառը զուգախաղի եռակի չեմպիոնուհի, կանանց մենախաղի 2016թ. և 2018 թ. Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է:
Իսրայելը ներկայացնող 29-ամյա Քսենայա Պոլիկարպովան ևս շատ փորձառու է: Նա մինչև 2017թ. հանդես է եկել ՌԴ-ի դրոշի ներքո ու կանանց 2010 թ. Եվրոպայի թիմային առաջնության, և 2011թ., 2013թ. և 2015թ. խառը զույգերի Եվրոպայի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր է, երիտասարդների զուգախաղի 2009թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումները տեղի ունեցան հունիսի 24-ին՝
Լայնե Կյարսֆելդ,Դանիա – Վլանդա Գինգա, Մոլդովա՝ 21:10,21:8,
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀՀ- ՔՍԵՆՅԱ ՊՈԼԻԿԱՊՈՎԱ, Իսրայել՝ 8:21,6:21:
Հունիսի 25-ին խմբակային փուլի 2-րդ տուրում պատմական ու նշանակալից իրադարձություն: ՀՀ բազմակի չեմպիոնուհի ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀՀ բադմինթոնիստուհիների առաջինը եվրոպական մրցասպարեզում հաղթանակ տոնեց: Իր հայրիկի՝ բադմինթոնի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ գլխավորությամբ Մինսկում հանդես եկող Լիլիթը կամային բարձր որակների ու բարձր կենտրոնացվածության շնորհիվ 21:15 ,23:21 հաշվով պարտության մատնեց մոդովուհի Վլանդա Գինգային: 
Հաղթանակ տանելուց հետո Լիլիթ Պողոսյանը հետո իր ֆեսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել.
«Հաղթանակ: Հիանալի կոնցետրացիա ու լավ պայքար, որի արդյունքում պատմական հաղթանակ ունենք հայկական բադմինթոնում»:
2-րդ տուրի 2–րդ խաղում գրացվել է այսպիսի արդյունք՝
Լայնե Կյարսֆելդ, Դանիա – Քսենյա Պոլիկարպովա, Իսրայել՝ 21:13,21:17:
Այսօր՝ հունսիս 26-ին, տեղի կունենան խմբային փուլի եզրափակիչ` 3–րդ տուրի հանդիպումները`
Ժամը 15:00-ին` Վլադա Գինգա,Մոլդովա - Քսենյա Պոլիլաչպովա, Իսրայել,
Ժամը 16:20-ին` ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ,ՀՀ - Լայնե Կյարսֆելդ,Դանիա:
Հաջորդ փուլ են անցնում յուրաքանչյուր խմբում 1-2 –րդ տեղերը գրավող բադմինթոնիստուհիները:

Պատրաստեց` ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆԸ:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան