logo

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ 2019 European U17 Team Championships- Ի ՀՀ ԸՆՏՐԱՆՈՒ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՑԱՆԿԸ

Մինչև 17 տարեկանների բադմինթոնի 2019թ Եվրոպայի թիմային–անհատական առաջնությունը` 2019 European U17 Championships-ը կայանալու է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ը Լեհաստանի Գնիեզնո քաղաքում: Առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն 2003 թ. և ավելի ուշ ծնված մարզիկները: Հունիսի 18-ին տեղի է ունեցել այս ստուգատեսի թիմային առաջնության` վիճակահանությունը: Մասնակից 35 երկրների ընտրանինեըը բաժանվեցին 8 խմբերի: 1-5-րդ խմբերում ընդգրված են 4–ական, իսկ 6-8-րդ խմբերում` 5-ական թիմ: ՀՀ ընտրանին ընդգրկվեց 6-րդ խմբում, ուր նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆարերյան կղզիների, Ուելսի և Էստոնիայի հավաքականները:
Հավելենք, որ բադմինթոնի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի ղեկավարությամբ լեհական ստուգատեսին մասնակցող ՀՀ պատանեկան հավաքականը կներկայացնեն 4 բադմինթոնիստներ` պատանիների մենախաղի 2018-2019 թթ, ՀՀ չեմպիոն Արման Վարդանյանը, աղջիկների 2018 թ. ՀՀ չեմպիոնուհի, 2019թ փոխչեմպիոնուհի Գայանե Մամաջանյանը, մենախաղի և զուգախաղի 2019թ ՀՀ չեմպիոնուհի Էլեն Տիրատուրյանն ու մենախաղի և զուգախաղի 2019 թ. ՀՀ փոխչեմպիոն Էրիկ Կրբաշյանը: Խմբային փուլի ՀՀ ընտրանու հանդիպումների խաղացանկն այսպիսն է՝
Օգոստոսի 30-ին` Հայաստան–Ֆարրերյան կղզիներ,
Օգոստոսի 31-ի` Հայաստան–Չեխիա,
Սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան–Էստոնիա,
Սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան–Ուելս:
Լեհաստանում կայանալիք պատասխանատու այդ մրցաշարին մասնակցելուց առաջ վերոհիշյալ քառյակից 3-ը՝ Արման Վարդանյանը, Գայանե Մամաջանյանն ու Էրիկ Կրբաշյանը, ինչպես նաև կրտսեր տարիքի բադմինթոնիստներ` Լուսինե Սմբատյանն ու Հայկ Աբրահամյանը մարզիչ Աննա Նազարյանի ղեկավարությամբ ուժերը փորձեցին հուլիսի 12-14-ը Բուլղարիայի Խասկովո քաղաքում ընթացած միջազգային մրցաշարերում ` համապատասխանբար առաջին երեքը` Bulgarian U17 International-ում, իսկ մյուս երկուսը` Bulgarian U13/u15 International (Haskovo) 2019-ում:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան