logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 2-ՐԴ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ TSV TRITTAU ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ

Հուլիսի 22–ին հայտնի դարձավ, որ բադմինթոնի ՀՀբազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը օրերս պայմանագիր է կնքել ու նոր մրցաշրջանից իր վարպետությունը կցուցադրի Գերմանիայի 2 –րդ բունդեսլիգայի ակումբային առաջնության մասնակից TSV Trittau ակումբի կազմում: Վերջինս բադմինթոնի Գերմանիայի ամենահին ակումբերից մեկն է, հիմադրվել է 1899 թ-ին ու այս տարի նշում է իր հինադրման 120 –ամյակը:
Արդեն 1 ամիս է Երևանում արձակուրդն անցկացնող ու ոտքի վնասածքը բուժող Լիլիթը հունիսի 16-28-ը Մինսկում ընթացած եվրոպական մարզական 2-րդ խաղերի ծրագրով բադմինթոնի մրցաշարում ունեցած հաջող ելությների շնորհիվ Պողոսյանն մենախաղում 32 մասնակիցների պայքարում գրավեց 17 -րդ տեղն ու վաստակեց վարկանիշային 1670 միավոր, ինչի շնորհիվ թռիչքային առաջադիմում ունեցավ համաշխարհայն դասակարգման` BWF-ի կանանց մենախաղի աղյուսակում և 222-ից բարձրացավ մինչև 199-րդ հորիզոնական: Նա Դանիաում գտնվելու ընթացքում հնարավորություն ունի առավել հաճախակի մասանակցելու միջազգային մրցաշարերին: Բացի այդ դանիական «Թոստղուպ Էլիտ»` Taastrup Elite Badminton (TEB) ակումբի կազմում 2017-2019 թթ մասնակցում էր Դանիայի ակումբային 3-րդ լիգայի առաջնությանը, ու մեծապես նպաստեց ակումբի` 2–րդ լիգայի ուղեգիր նվաճելու գործում:
Հիշեցնեք, որ 2017 թ. սեպտեմբերի 1-ից ՀՀբազմակի չեմպիոնուհի, 23-ամյա երևանցի Լիլիթ Պողոսյանը վարպետությունը կատարելագործում է Դանիայի Հոլբեկ քաղաքում Բադմինթոնի եվրոպական համադաշնության՝ BEC –ի կազմակերպած քառամյա մարզումային ճամբարում:
Լիլիթը նշեց, որ հուլիսի 30-ին ավարտվում է նրա երևանյան արձակուրդն ու ինքը վերադառնում է Դանիա, ու կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին: 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու երազանք ունեցող Լիլիթ Պողոսյանը այսպես քայլ առ քայլ մոտենում է իր բաղձալի նպատակին: Նա հայտնեց, որ բադմինթոնի ակումբյաին թիմերի Գերմանիայի 2-րդ բունդեսլիգայի առաջնությանը նոր մրցարջանում մասնակցում են 8 թիմեր: Հավելենք, որ Լիլիթի նոր թիմը` TSV Trittau-ն Գերմանիայի առաջնությունում 1-ին հանդիպումը անցկացնելու է սեպտեմբերի 8-ին:

Պատրաստեց` Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան