logo

5-րդ համահայկական խաղեր (բադմինթոն)

2011թ. օգոստոսի 13-21-ը Երևան քաղաքում անցկացվեցին հերթական 5-րդ համահայկական խաղերը: Բադմինթոնի մրցաշարը անցկացվեց օգոստոսի 14-18-ը «Orange» ակումբում: Մրցաշարին մասնակցեցին Ավստրաիայի` Վիեննա, Կանադայի` Մոնրեալ, Ֆրանսիայի` Փարիզ, Մարսել, Բուլղարիայի` Սոֆիա, Վառնա, Խասկովո, Իսպանիայի` Վալենսիա, Գրանադա, Բելոռուսիայի` Մինսկ, Ուկրաինայի`Կիև, Վրաստանի` Թբիլիսի, Գերմանիայի` Քյոլն և Հայաստանի` Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Եղվարդ, Մեծամոր քաղաքների ներկայացուցիչները:
Մասնակիցների ընդհանուր թիվը կազմեց 33 տղա, 50 աղջիկ: Տղամարդկանց մենախաղերում առաջին տեղը գրավեց Սարգիս Հակոբյանը (Սոֆիա)` 2-0  հաշվով հաղթելով Գուրգեն Պողոսյանին (Երևան): Երրորդ տեղը գրավեց Հրաչյա Մնացականյանը (Երևան) `2-0 հաշվով հաղթելով Հարություն Գասպարյանին (Վառնա): Կանանց մենախաղերում առաջին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյանը (Երևան)` 2-0 հաշվով հաղթելով Ռուզաննա Հակոբյանին (Կիև): Երրորդ տեղը գրավեց Լիլիթ Մինասյանը (Երևան)` 2-0 հաշվով հաղթելով Սվետլանա Վարդանյանին (Թբիլիսի):
Տղամարդկանց զուգախաղերում առաջին տեղը գրավեցին Հայկ Միսակյան (Երևան)-Բյուզանդ Կասաբյան (Սոֆիա) զույգը` 2-1 հաշվով հաղթելով Սարգիս Հակոբյան (Սոֆիա)—Օվանես Գասպարյան (Վառնա) զույգին: Երրորդ տեղը գրավեցին Գուրգեն Պողոսյան—Գոռ Հակոբյան (Երևան) զույգը` 2-0 հաշվով հաղթելով Էդգար Երեմյան (Թբիլիսի)—Արայիկ Ղազարյան (Երևան) զույգին:
Կանանց զուգախաղերում առաջին տեղը գրավեցին Վարդիթեր Պողոսյան (Իջևան)—Ռուզաննա Հակոբյան (Կիև) զույգը` 2-0 հաշվով հաղթելով Լիլիթ Պողոսյան—Լիլիթ Մինասյան (Երևան) զույգին: Երրորդ տեղը գրավեցին Մելինե Քոչարյան—Մարիամ Ղազարյան (Երևան) զույգը` 2-0 հաշվով հաղթելով Հերմինե Ձավարյան—Վեներա Բդոյան (Երևան) զուգին:
Մրցաշարը անցկացվեց շատ բարձր մակարդակով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անակնկալ մատուցվեց Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, Բալկանյան երկրների ասոցիացիայի նախագահ և Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Բյուզանդ Կասաբյանին` նրան պարգևատրելով Հրանտ Շահինյանի անվան մեդալով, ծննդյան 70-ամյակի և Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիային բազմիցս աջակցելու համար: Մեդալը հանդիսավորությամբ հանձնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ ավելի համալրված կազմով կհանդիպեն չորս տարի հետո 2015թ. 6-րդ համահայկական խաղերին և հատուկ շնորհակալություն է հայտնում «Orange» ակումբի տնօրինությանը մարզադահլիճի տրամադրման և բադմինթոնի մրցաշարի կազմակերպման համար:

Տես լուսանկարները...>>>

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան