ԱՆԴՐԵՅ ԱՆՏՐՈՊՈՎԸ և ԺՈԱՈ ՄԱԹՈՇԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ <<ԲԱԴՄԻՆԹՈՆ ԵՎՐՈՊԱՅԻ>> ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Ռուսաստանի Բադմինթոնի ազգային ֆեդերացիայի խորհրդի նախագահ Անդրեյ Անտրոպովը վերընտրվել է <<Բադմինթոն Եվրոպայի>> փոխնախագահի պաշտոնում: Ընտրությունը կայացել է <<Բադմինթոն Եվրոպայի>> Կոնգրեսի նիստի շրջանակներում, որը կայացավ Դուբրովնիկում (Խորվիաթիա): Քվերակությանը մասնակցում էր 44 երկրի ներկայացուցիչ: Ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն փոխնախագահ է լինելու մինչև 2021 թվականը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրածը՝ մինչև 2020 թվական: Ամենաշատ ձայներ ստացավ Անդրեյ Անտրոպովը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Մաթոշը (Պորտուգալիա): Քվեարկությանը մասնակցում էր նաև գործող փոխնախագահ Մուրադ Օզմեկիկը (Թուրքիա), ով, սակայն, բավարար ձայներ չստացավ: Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցում էր նաև Հայաստանը:
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |