logo

ՍԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ Է. ԳԱԲԻ ԵՎ ՔՐԻՍ ԱԴՔՈՔՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Անգլիացի, թերևս, ամենահայտնի բադմինթոնիստների զույգը՝ Քրիս և Գաբրիել Ադքոքները, կրկին նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը բադմինթոնի խառը զուգախաղում:
Դա նրանց հաջողվել էր անել նաև անցած տարի Կոլդինգում (Դանիա) կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ:
Ապրիլի 29-ին կայացած եզրափակչի ժամանակ անգլիական զույգն ուժեղ գտնվեց դանիացի Մաթիաս Քրիստիանենսենից և Քրիստինա Պեդերսենից: Խաղից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Քրիս Ադքոքը նշել է.
- Իրոք, շատ բարդ շաբաթ ստացվեց, բայց մենք շատ հպարտ ենք այս արդյունքի համար:

Խառը զուգախաղերի եզրափակիչն անցավ լարված ու դիտարժան մթնոլորտում և ավարտվեց 21-18, 17-21, 21-18 հաշվով:
Եզրափակիչների մյուս արդյունքների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

http://www.tournamentsoftware.com/sport/matches.aspx?id=FC3BF9CF-E75E-4D3A-800A-1B12F3156710&d=20180429

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան