| ՄԵԿՆԱՐԿԵՑ  ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018 Թ. ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ 
 Երևանում մայիսի  8-ին մեկնարկեց բադմինթոնի Հայաստանի պատանիների առաջնությունը: Այն տվելու է 3 օր  և կավարտվի մայիսի 9-ին, հաղթանակի օրը:Առաջնությանը  մասնակցելու են եկել Հայաստանի տարբեր կողմերում մարզվող բադմինթոնիստներ: Դահլիճում  տիրող խանդավառ մթնոլորտը փոխանցվում էր նաև պատանիներին երկրպագելու եկած ծնողներին  ու ընկերներին:
 Բացման գեղեցիկ  արարողությունը մեկնարկեց բադմինթոնիստների շքերթով, որի ավարտից հետո ներկաներին ողջույնի  խոսքով դիմեց Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և հավաքականի գլխավոր  մարզիչ Հրաչյա Պողոսյանը: Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց մարզիչներին  կատարած աշխատանքի համար և հույս հայտնեց, որ առաջնության ընթացքում նոր, հեռանկարային  մարզիկներ ի հայտ կգան:
 Եզրափակիչները  կմեկնարկեն մայիսի 9-ին ժամը 3-ին Հաղթողները, որպես հեռանկարային մարզիկներ, կստանան  դիպլոմներ: Իսկ հաղթողներից երկուական տղա և աղջիկ հնարավորություն կստանան մեկնել  Կանադա: 
 |   Սկիզբ Նորություններ Պատմություն Խաղի կանոններ Ֆեդերացիայի նախագահ Կենտրոններ Ֆոտոալբոմ Տեսադարան (YouTube) Վետերաններ Մրցանակակիրներ Խաղերի օրացույց Օգտակար հղումներ Հետադարձ կապ Արխիվ ...  |