| ՀՀ ԹԻՎ 1 ՌԱԿԵՏ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԹՌԻՉՔԱՅԻՆ՝  102 ՏԵՂՈՎ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՄԵՆԱԽԱՂԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԱՍԱԿԱԳՄԱՆ ԱՂՅՈԻՍԱԿՈՒՄ 
 Այսօր՝  նոյեմբերի 2-ին  բադմինթոնի միջազգային  ֆեդերացիան՝ BWF-ը  հրապարակել է կանանց  մենախաղի համաշխարհային  դասակարգման վարկանիշային  նոր աղյուսակը:  Այստեղ հսկայական  մեծ առաջընթաց  է արձանագրել  2017 թ. սեպտեմբերի  1-ից Դանիայի  Հոլբեկ քաղաքում  բադմինթոնի եվրոպական  համադաշնության՝EBC –ի  կազմակերպած քառամյա  մարզումային ճամբարում  վարպետությունը կատարելագործող  ՀՀբազմակի չեմպիոնուհի,  22-ամյա երևանցի  ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ:  Նա օրերս մեծ  հաջողությամբ հոկտեմբերի  25-28-ը Եգիպտոսի  մայրաքաղաք Կահիրեում  մասնակցեց International Series մրցաշարքի  10 հազար դոլար մրցանակային  հինադրամով Egypt International 2018 անվանումով  միջազգային մրցաշարին,  ուր ջանում  էր շտկել իր  վարկանիշային ցուցանիշները:Պատրաստեց՝  Արամ Ուգուջյանը:Մինչ  այս մրցաշարը  Լիլիթը կանանց  մենախաղի համաշխարհային  դասակարգաման` BWF-ի  աղյուսակում 1820 միավորով  զբաղեցնում էր  443-րդ, իսկ եվրոպական`BEC-ի  վարկանիշային աղյուսակում  950 միավորով` 134-րդ  հորիզոնականը:
 Կահիրեի  մրցաշարի մենախաղում  նա 1 հաղթանակ  տարավ, որն էլ  բավական եղավ  վաստակելու վարկանիշային  600 միավոր ու  դրա օգնությամբ  էլ թռիչքային  առաջադիմում ունեցավ  ու 431-ից միագամից  102 տեղով առաջադիմելով  բարձրացավ 341-րդ  հորիզոնականը:
 Կահիրեհում  Պողոսյանն ընկերակցելով  Մալթայի տղամարդկանց  թիվ 1 ռակետ, 18-ամյա  Մաթեվ Աբելային  խառը զուգախաղի  մրցաշարում գրավեց  3-րդ տեղն ու  նվաճեց միցաշրջանի  իր առաջին  պարգևը՝ բրոնզե  մեդալ: Խառը զուգախաղում  գրանցած այս  նշանակալի հաջողության  շնորհիվ Լիլիթը  համաշխարհային՝ BWF-ի  խառը զուգախաղի  վարկանիշային աղյուսակում  հանգրվանեց 489-րդ  տեղում:
 Ինչ  վերաբերում է  Եվրոպական համադաշնության  դասակարգման նոր  աղյուսակին, ապա  այն կհրապարակվի  նոյեմբերի 5-ին:
 Հավելենք,  որ այժմ ՀՀ  թիվ 1 ռակետին  մրցաշրջանի հերթական  փորձությունը սպասվում  է նոյեմբերի  8-11-ը նորվեգական  Սանդեֆյորդ քաղաքում  ընթանալիք 10 հազար  դոլար մրցանակային  հիմադրամով Norwegian International 2018, որը  նույնպես International Series մրցաշարքից  է: Սա ընթացիկ  մրցաշրջանում արդեն  թվով 12-րդ մրցաշարն  է, որում հանդես  կգա հայ բադմիթոնիստուհին:
 Այստեղ  նա կանանց  մենախաղում մրցապայքարը  սկսելու որակավորման  փուլի 2-րդ շրջանից,  որտեղ վիճակահանության  արդյունքներով նրա  առաջին մրցակիցը  կլինի Ելենա-Ալեքսանդրիա  Դյորդիևա, (Մոլդովա,  BWF-ի ցուցակում  ունի 737 վարկանիշ,  եվրոպականում` BEC-ի  աղյուսակում`178- րդը)-  Սինգե Շուլց, (Դանիա  BWF-ի՝ 728 , BEC-ի՝ 207 զույգի  հաղթողը):
 |   Սկիզբ Նորություններ Պատմություն Խաղի կանոններ Ֆեդերացիայի նախագահ Կենտրոններ Ֆոտոալբոմ Տեսադարան (YouTube) Վետերաններ Մրցանակակիրներ Խաղերի օրացույց Օգտակար հղումներ Հետադարձ կապ Արխիվ ...  |