logo

ԵՎՐՈՊԱԿԱՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՏՈՆԱԾ ՄԻԱԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԿԱՆԱՆՑ ՄԵՆԱԽԱՂԻ 32 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ 17-ՐԴ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼ

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրոպայի մարզական 2-րդ խաղերը, որի ընթացքում 50 երկրի 4082 մարզիկներ մեդալների 200 հավաքածու խաղարկեցին 15 մարզաձևերի մրցումներում: Խաղերի ծրագրով բադմինթոնի մրցաշարը Մինսկում ընթացավ հունիսի 24-30-ը: Կանանց մենախաղի մրցաշարի 32 ուժեղագույնների մրցապայքարին մասնակցելու պատվին անհատական բարձր վարկանիշի շնորհիվ արժանացել էր նաև 23 –ամյա Լիլիթ Պողոսյանը:
Մեկ հաղթանակ տարած և 2 պարտություն կրած Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլի արգելքն ու խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Նա, փաստորեն, կանանց մենախաղի 32 բադմինթոնիստուհիների պայքարում 17-24-րդ տեղերը բաժանողների խմբում տեղ զբաղեցրեց ու, որ շատ ավելի կարևոր և արժեքավոր էր՝ տոնած 1 հաղթանակի շնորհիվ թանկարժեք վարկանիշային կարևոր միավորներ վաստակեց:
Խմբային մրցաշարի ավարտից հետո Լիլիթ Պողոսյանը այսպես է մեկնաբանել իր ելույթն այս ստուգատեսում. «Հասկանում ես, թե ինչ մեծ քայլ ես կատարել, երբ քո ամենասիրելի խաղացողներից մեկն արդեն մրցակիցդ է։ Լինե Կյերսֆելդտը` աշխարհի 19-րդ ռակետը, այն խաղացողը, որին հեռուստացույցով եմ հետևել խոշոր մրցաշարերում, այսօր կանգնած էր իմ դիմաց` կորտի մյուս կողմում։ Սա Եվրոպական խաղերում խմբային փուլի իմ վերջին հանդիպումն էր, որում պարտվեցի 12:21, 3:21 հաշվով։
Հ.Գ. Շատ ուրախ եմ, որ ինքս ինձ կարողացա համոզել` երեք օր իրար հետևից վնասվածքով դուրս գալ կորտ ու երազանք իրականացնել»:

Պատրաստեց` Արամ Ուգուջյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան